Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Իսկանդեր»-ն ու հայ-ռուսական հարաբերության առողջության ճանապարհը

«Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջ բերեց ռուսական մեդիափորձագիտական շրջանակի, անգամ որոշ պատգամավորների բուռն քննադատությունն ու կոշտ արձագանքը: Այստեղ, իհարկե, առանձնահատուկ հմտություն պետք չէ՝ գլխի ընկնելու համար, թե ինչն է պատճառը: Պատճառն այն է, որ Սարգսյան-Փաշինյան հեռակա, անուղղակի հարցուպատասխանի կամ բանավեճի համատեքստում բացահայտվել է առնվազն կասկած կամ հարցադրում, որ Հայաստան մատակարարված գովական «Իսկանդերները» ունեցել են հրթիռների հետ կապված խնդիրներ: Ընդ որում, այստեղ մտածել, թե դա արվել է Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով կամ այլ կերպ ասած՝ Կրեմլի ուղիղ ցուցումով, իհարկե կլինի շտապողականություն: Չենք կարող բացառել ոչինչ, սակայն չկա նաև որևէ բան պնդելու հիմք:

Կա հարցադրում, վարչապետ Փաշինյանի մակարդակով բարձրաձայնված խնդիր, և այդ առնչությամբ կասկած և հարցեր «Իսկանդեր»-ի մատակարար կողմին: Նիկոլ Փաշինյանն անկասկած գիտակցել է, թե ինչ է ասում և ինչ արձագանք կարող է ունենալ խոսքը Ռուսաստանում: Այստեղ, սակայն, կա երկու հանգամանք՝ Փաշինյան-Պուտին մակարդակ և մնացյալ մակարդակներ: Հայ-ռուսական հարաբերությունը այդ տարանջատվածությունն է ունեցել միշտ, դրա պատճառները առավելապես Ռուսաստանի պետականության բնույթն է, պետական և քաղաքական համակարգի էությունը: Դա առանձին թեմա է:

Արդյոք Փաշինյանի հայտարարությունը խնդի՞ր է առաջացնում Փաշինյան-Պուտին մակարդակում, թե՞ այդ հարցը այդ մակարդակում արդեն քննարկվել է անգամ: Մյուս մակարդակներում Ռուսաստանի պարագայում եղել է և կա ու թերևս խորանում է մեկ այլ պատկեր: Ռուսաստանում սրվում է իշխանության խնդիրը, Արևմուտքի հետ դիմակայության և սպառվող, նվազող ռեսուրսների ու թուլացող ներուժի պայմաններում սրվում է ավելի մեծ արագությամբ և ինտենսիվությամբ, քանի որ էապես նվազում է նաև ՌԴ նախագահ Պուտինի հանրային վարկանիշը: Դա առաջ է բերում տնտեսաքաղաքական ներքին էլիտաների միջև առանց այդ էլ եղած պայքարի թեժացում, որովհետև նվազող ռեսուրսների համար պայքարը բնականաբար բազմապատկվում է: Իսկ այստեղ ինչպես եղել են, այնպես էլ խորանում են տարբեր մոտեցումներ Կովկասի հանդեպ քաղաքականության, Թուրքիայի, Ադրբեջանի հետ քաղաքականության իմաստով:

ՌԴ տնտեսաքաղաքական մի շարք ազդեցիկ շրջանակներ միլիարդավոր դոլարների և ներռուսաստանյան ու անգամ միջազգային դիրքերի շահառություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, այդ շրջանակները՝ նվազագույնը այդ շրջանակները, շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանն առավելագույնս ազատ լինի Հայաստանի հանդեպ որևէ բարոյաքաղաքական պարտավորությունից: Իրավաքաղաքականի առումով այդ շահագրգռությունը չկա, քանի որ դա ապահովում է Հայաստանի վրա ազդելու հնարավորությունների ծանրակշիռ փաթեթ:

Այդպիսով, այդ շրջանակների համար ավելի ու ավելի խնդիր է հայ-ռուսաան հարաբերության, այսպես ասած, վատթարացման պատասխանատվությունը դնել Հայաստանի իշխանության վրա: Այդ մարտավարությունը կիրառվում է՝ սկսած Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից: Հիշենք, թե ինչ լուտանքներ էին Հայաստանի հասցեին Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման համատեքստում: Ընդ որում, ակնառու է նաև, որ ինչ-ինչ մոտիվներից կամ լծակներից ելնելով՝ այդ շրջանակները Հայաստանում ունեն նաև «թիկունքային աջակիցների» կայուն շրջանակ, որոնք ձայնակցում են Ռուսաստանին Հայաստանի առաջ որևէ պատասխանատվությունից ազատելու ռուսական քարոզչությանը:

«Իսկանդեր»-ի պարագայում մենք տեսնում ենք գործնականում այդ պատկերը, որը ոչ մի ընդհանուր կապ չունի հայ-ռուսական հարաբերության կայուն և հաստատուն հեռանկարի հետ, այլ հակառակը՝ ուղղակի տորպեդահարում է այդ հեռանկարը՝ այն վերածելով բուտաֆորիայի, Հայաստանը ՌԴ-ի համար դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության համար պահվող բալաստ՝ անհրաժեշտության դեպքում դրա մի մասից հրաժարվելու համար: Հայաստանի որևէ իշխանություն ուղղակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով չի կարող լինել հակառուսական և չի կարող հարվածել հայ-ռուսական հարաբերությանը: Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունը չի պայմանավորել և չի պայմանավորում անձով: Դրա համար բավական է դիտարկել թեկուզ Պուտինի ընկեր դիտվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության 2005-06թթ. շրջանը, որն այլ կերպ, քան հայ-ռուսական լարվածություն, բնութագրել հնարավոր չէր:

Ըստ այդմ՝ կա հայ-ռուսական հարաբերության առողջ և միջպետական բնույթը խոր և անդառնալի ճահճից փրկելու մեկ տարբերակ՝ հանրայնորեն դադարել այդ հարաբերության համար պատասխանատվությունը առավելապես հայկական տիրույթում դիտարկելը և միևնույն ժամանակ կարողանալ առնվազն հանրայնորեն ծավալել քննարկում այդ դաշտում եղած խնդիրների և հարցերի վերաբերյալ՝ պատասխանատվության հարցը փոխադարձ դարձնելու համար: Չի կարող լինել առողջ և հետևաբար հուսալի հարաբերություն որևէ երկու սուբյեկտի միջև, եթե այդ հարաբերությունը կառուցվում է միակողմանի պատասխանատվությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում