Կառլ Լագերֆելդին պատկանող կահույքի հավաքածուն աճուրդի է հանվելու Մոնակոյում: Այժմ ընթանում է լոտերի գնահատումը: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը:
Աճուրդում հնարավոր կլինի ձեռք բերել դիզայների փարիզյան բնակարանի իրերից, ինչպես նաև Լուվեսիենի, Պրովանսի և Մոնակոյի նրա առանձնատներից: Երկրորդ աճուրդը տեղի կունենա Փարիզում այս աշնանը:
Լագերֆելդը հավաքում էր 18-րդ դարի կահույք, քանդակներ և նկարներ: Հավաքածուի համար իրերը նա գնում էր Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդներում:
Կուտյուրյեն կյանքից հեռացավ երկու տարի առաջ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: