Երեք օր շարունակ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ պարզապես լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նկատեց՝ ԲԴԽ նախագահի և «Իմ քայլը» խմբակցություն երկխոսությունը տևեց շուրջ երեք օր, որի հանգուցալուծումը ոչինչ էր․ «Ի՞նչ է սա, եթե ոչ ԱԺ-ի աշխատանքի, ռեսուրսների վատնում, իսկ այս պարագայում կարո՞ղ ենք մեզ թույլ տալ, որ ԱԺ-ն երեք օր շարունակ ռեսուրսներ վատնի և արդյունքում ոչինչ չլինի»,-ասաց Իվետա Տոնոյանը։