Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արդարադատության Բարձրագույն Խորհրդում իրենց աղբյուրը տեղեկացրել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղավոր կճանաչեն «գազի գործով» և մինչև 5 տարով կազատազրկեն: Դատավճիռը կանխորոշված է և կհայտնվի մինչև սեպտեմբերի 6:
Այն հոդվածը, որով Տիմոշենկոյին մեղադրանք է ներկայացվել նախատեսում է 7 ից 10 տարի ազատազրկում:
Տիմոշենկոյին մեղադրում են 2009 թ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ իրավասությունների գերազանցման մեջ:










































