Վենետիկյան շատ ջրանցքներ, այդ թվում՝ հանրաճանաչ զբոսաշրջային ջրանցքները, դարձել են ծանծաղ՝ ռեկորդային ցածր մակընթացության արդյունքում: Հաղորդվում է, որ ջրի մակարդակն իջել է 48 սանտիմետրով, ինչի պատճառով ջրանցքների մի մասը ցամաքել է ամբողջությամբ, իսկ որոշ ջրանցքներ էլ պիտանի չեն ջրային տրանսպորտի աշխատանքի համար: