Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Վլադիմիրի մարզի ուղղիչ գաղութ: Այս մասին հայտնել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը:
Նավալնին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ՝ պատժի հետագա կրման համար:
Նշվում է, որ Նավալնին ժամանումից հետո մի քանի օր կարանտին կանցնի, որից հետո կտեղափոխվի ընդհանուր ջոկատ:
Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը չեղարկել էր Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով և այն փոխարինել 3.5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ հաշվի առնելով նաև տնային կալանքի ժամկետը: