Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Նրանք Հայաստանի կեսն էլ կկոտորեն, մենակ թե գան նորից իշխանության, բայց դա չի լինի․ Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարությամբ պահանջում է  վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը ստորագրել են բազմաթիվ գեներալներ։ Սա ռազմական հեղաշրջման փո՞րձ է։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

– Նախ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ու մի քանի գեներալներ  հայտարարություն են տարածել։ Վարչապետի հրամանով իրենք ազատված են պաշտոնից։ Ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։

Բայց նախագահը դեռ չի ստորագրել նրանց ազատման որոշումները։

– Նախագահը չգիտեմ՝ կստորագրի, թե չէ, դա իր գործն է։ Բայց պետք է իրերը կոչել իրենց անուններով. ոչ թե բանակն է ոտքի կանգնել, ոչ թե զինված ուժերն են պահանջում վարչապետի հրաժարականը, այլ մի քանի մարդիկ, որոնք ղեկավարում են բանակը։

Այսինքն՝ սա ռազմական հեղաշրջման փորձ չե՞ք համարում։

– Փորձ է։ Հեղաշրջման փորձ է։ 

Եվ որքանո՞վ է այն վտանգավոր՝ հաշվի առնելով, որ մենք դեռ պատերազմական վիճակում ենք։

– Բա տեսնում եք, թե մեր երկրի վիճակն ինչ է, ու հիմա էլ ինչ են ուզում սարքել։ Մարդիկ ոչ մի բանի դեմ չեն կանգնում։ Էս ժողովրդին էլ են հանելու իրար դեմ, ժողովուրդն էլ է իրար կոտորելու, եթե  չհասկանա, թե ինչ է կատարվում, ու ուր են ուզում տանել։ Դրա համար ժողովուրդը պետք է խոհեմ լինի, սադրանքների չտրվի։ Ոչ էլ պետք է ասել, որ բանակը դուրս է եկել ժողովրդի դեմ։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ բանակը դուրս է գալիս ժողովրդի դեմ։

Դուք այս վիճակը վտանգավոր չե՞ք համարում։

– Ոչ այնքան, քանի որ մեր ժողովուրդը խոհեմ ժողովուրդ է և չի գնա սադրանքների։

Գլխավոր շտաբի կողմից հեղաշրջման փորձի հետևում ովքե՞ր են կանգնած։

– Ես չեմ կարող ասել։ Իրենք պետք է ասեն, թե ում հրահանգներն են կատարում։

Իսկ որ մեկի հրահանգը կատարում են՝ դրանում համոզվա՞ծ եք։

– Այո։ Եվ վարչապետը առաջին հերթին պետք է բանակի ղեկավարությանը կանչեր պատասխանատվության պատերազմում  պարտության համար։ Բանակը, Գլխավոր շտաբը պարտվեց պատերազմը։ Փոխանակ վարչապետը նրանց հրաժարականը պահանջեր, հակառակն է տեղի ունենում։

Վերլուծաբաններ, քաղաքագետներ կատարվածում նաև արտաքին հետք են տեսնում։ Մասնավորապես Ռուսաստանի։ Դուք է՞լ եք այդպես մտածում։

– Ոչ, ես այդպես չեմ մտածում։ Մեր երկրի ներսում մեր երկիրը չսիրող այնքան մարդ կա, որ ուզում են մեր երկիրը տանել կործանման, որ պետք չի ուրիշների փնտրել։ Ռուսների շատ վեջն է, թե ստեղ ով է լինելու նախարար, վարչապետ կամ նախագահ։ Ռուսի շատ պետքն է։ Ով էլ լինի, պետք է վազի  ռուսի մոտ, բարեկամություն անի, պայմանագրերին հետևի։

Հիմա Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ընդդիմությունը՝ Ազատության հրապարակ։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ Քաղաքացիական բախումների վտանգ տեսնո՞ւմ եք։

– Վտանգ կա, որ կարող են սադրել, Օպերայի ժողովրդին բերել Հրապարակ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր ժողովուրդը խոհեմ կգտնվի։ Այդ կռվից օգտվելու են մենակ դա հրահրողները։ Վերջապես պետք է հասկանալ իրավիճակը։ Բայց ես լավատես եմ, որ հնարավոր է զերծ մնալ բախումներից։

Իսկ իրավիճակը լիցքաթափելու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։

– Հենա լիցքաթափվեց։ ԳՇ պետն ազատվեց, գեներալներին պաշտոնից կհանի, նոր մարդիկ կդնի, ու ամեն ինչ կհանդարտվի։

Բայց դրանից քաղաքական իրավիճակը չի հանդարտվի։

– Այո, ամեն ինչ տանում է հենց  քաղաքական իրավիճակ։ Դրանք ամեն ինչ անելու են, որ գան իշխանության։ Ամեն ինչ անելու են։ Հայաստանի կեսն էլ կկոտորեն, մենակ թե գան նորից իշխանության։ Իրենք դա են ուզում, բայց չեն հասնի դրան։

Իսկ արտահերթ ընտրությունները դեռևս կարո՞ղ են իրավիճակը լիցքաթափելու ճանապարհ լինել։

– Այո, պետք է ընտրություններ լինեին։ Իրավիճակը սրան չհասցնելու համար պետք է արդեն հայտարարված լիներ ընտրությունների ամիսը։ Դրանից հետո ամեն ինչ կհանդարտվեր։ Այո, ընտրությունները անպայման պետք են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում