Saturday, 06 06 2026
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն

Կրոնական ազատությունները Հայաստանում վտանգված էին և վտանգված են. Միքայել Դանիելյան

«Միայն Բայաթյանը չէ, որ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան. կարծում եմ՝ շատերը դիմած կլինեն, քանի որ այսօր Հայաստանում կազմակերպությունից շուրջ 70 մարդ բանտերում է նստած, ինչը նշանակում է, որ Հայաստանին սպասում է «Եհովայի վկաներ»-ին փող տալու, բաժանելու մեծ հնարավորություն». այդ մասին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Միքայել Դանիելյանը՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով ՙԲայաթյանն ընդդեմ Հայաստանի՚ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կայացրած վճիռը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պետք է վճարի 20 հազար եվրոյին համարժեք դրամ:

Նրա խոսքով՝ վճիռը սպասելի էր, քանի որ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսում են դեմոկրատիայի ու լիբերալիզմի մասին, իսկ իրականում կրոնական ազատությունները Հայաստանում վտանգված էին ու վտանգված են:

««Եհովայի վկաները» նստած են բանտերում, իսկ խղճի ու ազատության օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, և այդ պատճառով կրոնական կազմակերպություններին հարող անձինք հրաժարվում են անցել ծառայություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Հելսինկյան ասոցիացիան» դեռ 1998 թ. ներկայացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք այլընտրանքային ծառայության մասին, սակայն Հայաստանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվել դրան:

«Իշխանությունները մարդու իրավունքները դասեցին ավելի ցածր, քան ազգային-պետական շահերը, ինչի վառ վկայությունն է Եվրադատարանի կայացրած վճիռը»,- նշեց նա:

Նա չբացառեց, որ լինեն նաև Եվրադատարան դիմած այլ «Եհովայի վկաներ», քանի որ նախադեպային իրավունքով կայացվող Եվրոպական դատարանի որոշումները կարող են կրել շարունակական բնույթ:

Նրա խոսքով՝ սա «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության առաջին լուրջ հաջողությունն էր Հայաստանում:

«Եթե իշխանությունները որոշել են փող ծախսել՝ թող ծախսեն: Ամեն տարի մինչև 70 հոգի է նստում»,- ասաց Մ.Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում