ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Կուբայի դեմ պատժամիջոցները։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Մասնավորապես, նոր նախագահը երկարաձգել է Կուբայի տարածքային ջրեր ԱՄՆ-ում գրանցված նավերի չարտոնված մուտքի արգելքը, քանի որ դա կարող է նպաստել «Կուբայից զանգվածային միգրացիային»:
«Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս հարցում շարունակում է նույնը մնալ․ Կուբայից զանգվածային միգրացիան կարող է սպառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը», – ընդգծել է Բայդենը:
Պատժամիջոցների ռեժիմն առաջին անգամ ներդրվել է 1996 թվականին: Մի շարք սահմանափակումներ վերացվեցին ԱՄՆ 45-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, որի օրոք Բայդենը փոխնախագահ էր: Դրանից հետո շատ պատժամիջոցներ վերականգնվեցին երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: