Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան համաձայնել է հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տրամադրել անձնական անվտանգության երաշխիքներ, եթե նա ինքնակամ լքի իր պաշտոնը:
«Ինչպես սովորաբար արվում է. փոքրիկ տուն, անձնական պահակախումբ, այո», – ասել է Տիխանովսկայան՝ պատասխանելով լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին:
Նա պարզաբանել է, որ նման երաշխիքների մասին որոշումը պետք է կայացվի Բելառուսի իշխանությունների հետ բանակցություններից հետո: