Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Գալուստ Սահակյանը թույլ է տալիս, որ ՀԱԿ-ը «մի քիչ ավելի շատ գլուխ գովա» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե հասարակական պահանջ է դարձել, որ բոլոր քաղաքական դերակատարները համաձայնության գան օրենքի շրջանակներում՝ վերահսկելի դարձնելու ընտրական գործընթացը. «Այսպես թե այնպես, ընտրությունները զանգվածային միջոցառումներ են, և դրա վերահսկողությունը շատ հաճախ հասարակայնության կողմից կամ քաղաքական դաշտի կողմից վերագրվում է միայն ու միայն իշխանություններին, մինչդեռ քաղաքական ուժերը պետք է կարողանան որոշակի պայմանավորվածության գալ և կանոնակարգել իրենց գործառույթները»,- նկատեց նա:

«Ես կարծում եմ՝ այսօր երևի թե կարելի է թողնել որ ՀԱԿ-ն իր գործառույթներով, իր միտինգներով մի քիչ ավելի շատ գլուխ գովա այն իմաստով, որ իբր թե՝ եկանք, տեսանք, հաղթեցինք, տեսեք՝ ժողղովուրդ, ինչպիսի իրավիճակ է… Այս երկխոսության հետևանքը իրենք ընկալում են հետևյալ կերպ, որ դա հնարավորություն է տալիս իրենց միտինգներում զբաղվել մեծախոսությամբ՝ նորից հայհոյանքներ ուղղել Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին, քաղաքական ուժերի հասցեին: Մենք պետք է հանդուրժենք այս պրոցեսները, պիտի կարողանանք, որպեսզի ժողովուրդը ՀԱԿ-ին իր համար ընկալելի դարձնի: Խոսում են բաների մասին, որոնք ի սկզբանե պայմանավորված էին նորանկախ Հայաստանի իշխանություններով՝ կապված և՛ կոռուպցիայի հետ, և՛ չբացահայտված մարդասպանությունների հետ, և՛ ամբողջ ժողովրդի հավատը մորթելու… Այդ տարիներին ժողովուրդը շատ բան կորցրեց, նոր են հասկանում, թե ինչ են կորցրել, կորցրեց նաև իր ամուսնական մատանին…»,- հիշեցրեց Գ.Սահակյանը:
Այնուհետև Գ. Սահակյանը նկատեց, որ պետք է համատեղել բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, հասարակությանը ներառել գործողությունների մեջ, ակտիվացնել հասարակությանը, որպեսզի բոլորը մասնակցեն ընտրություններին, որպեսզի ընտրակեղծիքները կանխարգելվեն.

«Իհարկե, տարբեր քաղաքական ուժեր տարբեր քաղաքական կապիտալ ունեն, բայց քաղաքական դաշտում իրավունքների տեսանկյունից մեծ և փոքր ուժեր չկան, բոլոր քաղաքական ուժերը նույն իրավասությունները և իրավունքները ունեն: ՀԱԿ-ը կարծես փորձում է ներկայացնել, թե իբր մի ժամանակ է եկել, որ իրենք շատ համբերել են և տեսնում են, որ արդեն պետական բյուջեն նորից լցվում է՝ կարելի է գալ իշխանության, նորից երկիրը սնանկացնեն, գյուղացուն թողնեն անմշակ հողեր, տնտեսությունը քայքայեն, պետական բյուջե չունենան, հետո անընդհատ կրկնեն, որ կարողացան անկախության հասնել, մոռանալով, որ անկախության հասել է ամբողջ ժողովուրդը, իսկ այն մարտիկները, որոնք կարողացան անկախությունը իրենց եռանդով, ուժով դարձնել օրվա հրամայակական՝ հրադադարից հետո եկան տեսան, որ ամեն ինչը սեփականաշնորհվել է, և իրենք ոչինչ չունեն, ընչաքաղց վիճակում պետք է ապրեն: Մենք կարողանանք այդ խնդիրը որոշ չափով այս տարիներին լուծել, նորից պարտավորություններ ունենք, և պետք չէ փորձել միտինգներում, մանավանդ պատշաճ չէ, երբ քաղաքական ուժերը երկխոսում են՝ հետո սկսում են միտինգներում սանձարձակ հայտարարություններով հանդես գալ»,- նկատեց Գ. Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում