Ամերիկյան Pfizer ընկերությունը, որն իր գերմանական գործընկեր BioNTech- ի հետ COVID պատվաստանյութ է մշակել, հայտարարել է, որ դեղամիջոցը պարտադիր չէ պահպանել չափազանց ցածր ջերմաստիճանում, ինչի մասին նախապես հայտարարվել էր, գրում է ՏԱՍՍ-ը:
Pfizer-BioNTech- ը թարմացված տվյալներ են ներկայացրել ԱՄՆ սննդի և դեղերի որակի վերահսկողության վարչությանը: Ըստ զեկույցի, պատվաստանյութը կարող է պահվել -25-ից -15 աստիճանի ցելսիուս ջերմաստիճանում:
Այս ռեժիմով այն կպահպանի արդյունավետությունը երկու շաբաթվա ընթացքում:











































