Friday, 19 06 2026
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Սերժ Սարգսյանը չի կարող հիմարացնել մի ժողովրդի, որն իր հրաժարականի առիթով համահայկական հարսանիք էր կազմակերպել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, փետրվարի 20-ին Վազգեն Մանուկյանը հանրահավաք է անցկացնելու։ Ձեր կարծիքով՝ հետպատերազմյան այս փուլում ներքին անկայուն իրավիճակն ի՞նչ վտանգներ  կարող է պարունակել։

– Երբ 2008 թվականին հանրահավաքներ էին տեղի ունենում, Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մեկ անգամ հայտարարեց, որ եթե Ղարաբաղին որևէ վտանգ սպառնա, մենք կդադարեցնենք ներքաղաքական բոլոր խժդժությունները։ Ցանկացած մարդ ու կուսակցություն պետք է իր նեղ խմբակային շահերը ստորադասի ազգային շահերին։ Բայց սրանք դա չեն հասկանում։ Իրենց անձնական շահերի համար պատրաստ են դիմել ամենաստոր քայլերի։ Նրանց միակ նպատակն էլ իշխանության գալն է, ու այդ ճանապարհին ոչ մի միջոց չեն խնայի։

– Կարծում եք պատահակա՞ն էր հենց հանրահավաքին ընդառաջ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։

– Այդ ելույթն ինչ-որ չափով ուղղված էր այդ հանրահավաքին։ Իբր թե ուզում են արդարանալ, հիմա էլ ժողովրդին կոչ են անում գնալ իրենց հետևից։ Սերժ Սարգսյանն ու երկրից փախած իր փեսան հավանաբար երկար էին պատրաստվել այդ ելույթին, որոշել հարցերն ու պատասխանները։ Պատահական չէր, որ ելույթը հեռարձակվեց հենց փեսայի ստուդիայում։ Ելույթի  իմաստն այն էր, որ իր՝ քաղաքականությունից դուրս գալու կամ իշխանությունը կորցնելու հետ չեն համակերպվել ու պատրաստվում են նորից ասպարեզ դուրս գալ։ Նրանք մտածում են, թե ժողովուրդը հիշողության կորուստ ունի ու կարելի է նրան հիմարացնել։ Մինչդեռ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով համահայկական հարսանիք կազմակերպեց։ Օրեր շարունակ Հայաստանի ու Սփյուռքի հայությունը ցնծության մեջ էր, որ հաղթել է իշխանությունը բռնազավթած մականունավոր գողերին, որոնք որդի նման երկիրը ներսից ուտում էին։ Պարզից էլ պարզ էր, որ այդ հարսանիքը  հակաղարաբաղյան չէր, ինչպես որ Սերժն է ներկայացնում, այլ հակաբանդիտական էր։ Իշխանությունը բռնազավթած մարդիկ մեր երկրում անցկացնում էին օրենքով  գողերի հավաքներ ու նրանց պատիվներ տալիս պետական մակարդակում։ Ինչքան ուզում, ինչպես ուզում էին՝ ժողովրդին խփում էին, աջուձախ կեղծում։ Քրեաօլիգարխիան դեղին վարտիքներով Բադեն-Բադեններում և այլուր իր հաճույքների համար շաղ  էր տալիս երկրից  թալանած միլիոնները, իսկ համահայկական հիմնադրամի փողերով խաղադրույքներ էին կատարում  կազինոներում։ Ժանտախտի մեջ համատարած քեֆ էին անում, ու Սերժ Սարգսյանը կարծում է, թե հայ ժողովուրդը այդ բոլորը մոռացել է։  Բայց հայ ժողովուրդը դժվար թե այդ ամենը երբևէ մոռանա։ Փեսա-աներ հետ են ուզում գալ նորից, բայց ո՞ր ինչ անեն՝ նորից թալանե՞ն, թե՞ արդեն թալանածը պահեն։

– Նիկոլ Փաշինյանի մեղմ քաղաքականության շնորհիվ չէ՞, որ նա հիմա այդպիսի մեղադրանքներ է հնչեցնում։

– Նիկոլ Փաշինյանի թավիշի շնորհիվ է, որ բանտում հայտնվելու փոխարեն նրանք նորից հայտնվում են քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ չի գործում աստվածաշնչյան «Մի դատիր, որ չդատվես օրենքը», ճիշտ հակառակն է։ Քանի որ Նիկոլը իրենց չկարողացավ  անարգանքի սյունին գամել, իրենք են պատրաստվում Նիկոլին դատել։ Ի՞նչ են բարբաջում այդ աճպարարները, փորձում են արդարանալ։ Բայց նրանց ասածները ծայրից ծայր ստախոսություն, կեղծիք ու պատրանք էին։ Ժողովուրդը նրանց արդեն ուղարկել է պատմության աղբանոցը, և այդ աղբանոցից հետ գալն ուղղակի անհնար է։

– Ձեր կարծիքով՝ պատերազմի վերաբերյալ հնչեցրած նրա մեղադրանքներն այս իշխանությունների հասցեին ի՞նչ ընկալումներ կստանան հասարակության մեջ, որի մի զգալի հատվածը  հենց իշխանություններին է մեղադրում պատերազմի արդյունքների մեջ։

Նրա ասածները հիմնավորումներ չունեն։ Իրենք են այս պարտության հիմնական մեղավորները, քանի որ տարիներ շարունակ սրա հիմքերը հենց իրենք են դրել։ Նիկոլն ուղղակի չկարողացավ ճիշտ կազմակերպել, ճիշտ համակարգ չի ձևավորել ու չկարողացավ այդ բանդիտական ռեժիմի թափթփուկներին պատասխանատվության ենթարկել։ Ժողովրդի հիմնական դժգոհությունն այն է, որ չկա արդարություն, մեղավորներին չեն պատժում։ Նայեք՝ ինչ վիճակում է դատական համակարգը։ Երբ Գագիկ Ջհանգիրյանին նշանակեցին ԲԴԽ անդամ, հույս ունեի, որ այդ համակարգը կարգի կգա, բայց դեռ նման բան չի եղել։ Մեր ժողովուրդն առանց հացի  կարող է ապրել, բայց առանց արդարադատության չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում