ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է NASA- ին (Օդագնացության և տիեզերքի ուսումնասիության ազգային վարչություն) Մարս-ի վրա Perseverance մարսագնացի հաջող վայրէջքի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է վարչության պետի պաշտոնակատար Սթիվ Ջուրչիկը:
Վայրէջքից մոտ մեկ ժամ անց ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ, և նրա առաջին խոսքերն էին. «Շնորհավորում եմ, տղա», – պատմել է Ջուրչիկը:
Բայդենը ասել է, որ հպարտ է և շնորհավորում է ամբողջ թիմին, և խոստացել է դա անել անձամբ առաջիկայում:
Ավելի վաղ հրապարակվել էր «կարմիր մոլորակի» առաջին լուսանկարը Perseverance մարսագնացից: NASA-ի Perservance մարսագնացը աշխարհում ամենամեծն է համարվում: