Չիլիի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բակեդանո հրապարակում կրկին բողոքի ակցիաներ են սկսվել, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 45 ցուցարար:
Փետրվարի 13-ին Բակեդանո հրապարակում հավաքված շուրջ 600 ցուցարարներ բողոքել են ոստիկանության դաժանության և Սեբաստիան Պինյերայի կառավարության դեմ:
Ըստ Carabineros-ի (Չիլիի ռազմականացված ոստիկանություն), ցույցերը հանգեցրել են ուժայինների հետ բախումների, ինչի արդյունքում վիրավորվել է մոտ 32 զինվոր: Սպաները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 45 մարդ:
Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին ոստիկանը գնդակահարել է փողոցային նկարիչ Ֆրանցիսկո Մարտինեսին: Նրա ընտանիքի փաստաբանները գործի հետաքննության ընթացքում մարդասպանի համար նախնական կալանքի կիրառում են պահանջել:
Ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ այրել, գրում են տեղական լրատվամիջոցները:










































