Ինտերնետում հայտնվել է մի կայք, որտեղ տեղադրված վիրտուալ հաշվիչը կարողանում է պարզել՝ արդյոք օգտատիրոջը սպառնո՞ւմ է ճաղատությունը, թե՞ ոչ, և քանի տարում դա կարող է վրա հասնել: Սարքը մշակվել է մազաթափության մասնագետ Ադոլֆ Կլենկոյի կողմից Գերմանիայի Alpecin գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ:
Վիրտուալ հաշվիչը մի քանի հարց է տալիս օգտատիրոջը և հիմնվելով պատասխանների վերլուծության վրա` կանխատեսում է, թե որքան ժամանակ է մնացել, մինչև հաճախորդը կճաղատանա: Օգտատերը կարող է նույնիսկ իր նկարը մուտքագրել կայքում՝ տեսնելով իրեն մի քանի տարի անց ճաղատ վիճակում: Այս մասին հաղորդում է Sky News-ը:







































