Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությւոն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Քաղաքական գործչին զրպարտում են, հետո որոշ լրատվամիջոցներ, հղում անելով այդ օգտատիրոջը` ֆեյք, թե ոչ ֆեյք, կարևոր չէ, էդ ամեն ինչը տարածում են ու ստեղծում են տպավորություն, որ դա ճիշտ ա: Այստեղ մենք չպետք է ընկնենք մեղմ բաների մեջ»,- արդարադատության փոխնախարարին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով` քանի որ միտումնավոր գործողություն է կատարվում, ուրեմն պետք է սահմանել տուգանքի առավելագույն չափը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































