Ջոզեֆ Բայդենի թիմը քննարկում է Իրանի ֆինանսական իրավիճակը մեղմելու տարբեր եղանակներ: Բայց պատժամիջոցները վերացնելու մասին խոսք չկա: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:
Հնարավոր օժանդակ միջոցները ներառում են Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր, որոնք կօգնեն պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ: Դիտարկվում է նաև պատժամիջոցների մի փոքր մեղմացում, ինչը կարող է արդարացվել հումանիտար հիմքերով:
Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տունը այդպիսով փորձում է թարմացնել 2015-ի միջուկային գործարքը: