Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է «112», ZIK և NewsOne հեռուստաալիքների հեռարձակման արգելքը: Ուկրաինայի ղեկավարը իր տելեգրամ- ալիքում տեսաուղերձ է հրապարակել:
Զելենսկին սկսել է «ուկրաինացի գրող» Միխայիլ Բուլգակովից մեջբերումով, ում, նրա խոսքով, ուկրաինացիները ոչ ոքի չեն տա, «ինչպես և իրենց հայրենի երկիրը»:
«Ճաշից առաջ խորհրդային թերթեր մի կարդացեք», Բուլգակովին է մեջբերել նա։
Այնուհետև դասականին լրացրել է արդեն իր կողմից, խորհուրդ տալով չկարդալ «ծախված լրատվամիջոցներ և չդիտել գրպանային ալիքներ», որպեսզի ճաշին «հյութեղ և ընտիր ստեր չստանաք»։
Զելենսկին իր տեսաուղերձի առաջին մասում խոսել է ռուսերեն, իսկ երկրորդում ՝ ուկրաիներեն: Նա բացատրել է, որ այդպես է վարվել, քանի որ վերջերս ռուսաց լեզվով իր հայրենակիցներին անընդհատ ստում էին: Եվ «ռուսերենով այս սուտը» հերքելու համար նա որոշել էճշմարտությունն ասել նույն լեզվով:









































