ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է 2016թ.-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությունները:
«Միացյալ Նահանգները ոչ մի մասնակցություն չի ունեցել 2016թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին և անմիջապես դատապարտել է այն: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված հակառակը պնդող հայտարարությունները կատարյալ սուտ են»,- ասվում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական Hürriyet պարբերականին, ավելի վաղ Թուրքիայում հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին հայտարարություն էր տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:









































