Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Աբխազիայի ընտրությունների ճանաչումը դրական քայլ կլինի

2008 թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո արդեն երեք տարի է անցել, և այս տարիների ընթացքում ռուս-վրացական հարաբերությունները շարունակել են լարված մնալ, և որևէ տեղաշարժ չի արձանագրվել:

Ռուսաստանի քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ այդ հարաբերությունները դրական տեղաշարժ կարձանագրեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կհեռանա իշխանությունից. «Հնարավոր է նոր նախագահն ավելի լավ կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Ինչ վերաբերում է պատերազմին հաջորդած երեք տարիների ընթացքում արձանագրված փոփոխություններին թե՛ տարածաշրջանում և թե՛ Վրաստանում, Ցիգանոկը նշեց, որ այն հանգամանքը, որ Ռուսաստանը և մի շարք երկրներ ճանաչել են Աբխազիան և Հարավային Օսիան, արդեն իսկ դրական քայլ է, և դրա արդյունքում այդ երկրներն ունեն իրենց բանակը, ինչպես նաև Աբխազիայում ռուսական ավիացիան հնարավորություն է ձեռք բերել ունենալ ներկայություն: Նա նաև որպես փոփոխություն համարեց այն հանգամանքը, որ այժմ տարածաշրջանային երկրները ուղղվածություն ունեն ոչ միայն դեպի Ռուսաստան և Արևմուտք, այլ նաև դեպի Թուրքիա և Իրան:

Ռուս փորձագետի գնահատմամբ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը դրական ազդեցություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. «Սա շատ լավ նախադրյալ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար: Շատ նորմալ է, որ մեկ ազգն ունենա երկու պետություն, քանզի նման նախադրյալներ եղել են ու կան՝ Գերմանիան, Կորեան»:

Ցիգանոկը Աբխազիայի ճանաչման համար շատ կարևոր համարեց նաև առաջիկայում այդ երկրում սպասվելիք ընտրությունները: Ըստ նրա՝ Աբխազիայի ընտրությունների ճանաչումը միջազգային հանրության կողմից արդեն իսկ դրական քայլ կլինի:

Անատոլի Ցիգանոկն առանձին ընդգծեց վերջերս շրջանառվող այն տեղեկությունը, թե Հարավային Օսիան ցանկանում է միանալ Ռուսաստանին: Նրա գնահատմամբ՝ դա լուրջ խնդիր է և, իհարկե, Հարավային Օսիայի ղեկավարության որոշումը ընդունելի է, սակայն առաջիկայում դժվար թե նման զարգացումներ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում