Denver Channel-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Լաֆայեթ քաղաքում, Դենվերից 35 կիլոմետր հեռավորության վրա, տեղի ծերանոցի տարեց բնակիչներից մեկը հրաձգություն է սկսել։
«Փետրվարի 3-ի առավոտյան ծերանոցի 95-ամյա բնակիչը փոքր ատրճանակից ծանր վիրավորել է հաստատության աշխատակցին:
Ավելի ուշ կրակողը դիմադրություն ցույց չի տվել արտակարգ դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Հանցագործի դրդապատճառները դեռ հայտնի չեն», – ասվում է հաղորդագրության մեջ:









































