Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտեն։
Լեյտեն բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել «Ավայ», «Կրիսիումա», «Վոլտա Ռեդոնդա», «Գոյաս», «Էյբիսի», «Լոնդրինա», «Պարանա», «Նովորիզոնտինո» և «Բոտաֆոգո» ակումբներում։






































