Ձեռնարկատեր Իլոն Մասկի հիմնադրած ամերիկյան Neuralink ընկերությունը հաջողությամբ չիպավորել է կապիկին և սովորեցրել տեսախաղեր խաղալ, հաղորդում է Bloomberg-ը:
«Մենք գանգի իմպլանտով կապիկ ունենք, որը կարող է իր բանականությամբ տեսախաղեր խաղալ «…» Իմպլանտն աննկատ է, կապիկը՝ երջանիկ»,- ասել է Մասկը:
Ձեռնարկատերը նշել է, որ չիպավորումն ապագայում կարող է օգնել գլխուղեղի կամ ողնուղեղի աշխատանքի խանգարումներով տառապող մարդկանց: