Գնացեք «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, և անվճար փոփոխություն կկատարվի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։









































