Մոսկվայի հարավ-արևմուտքում «Ռոսգվարդիա»-ի աշխատակիցները բերման են ենթարկել մի տղամարդու, որը դանակով սպառնացել է մարդկանց և փորձել հարձակվել ուժայինների վրա:
Գերատեսչությունից հայտնել են, որ հերթապահություն իրականացնող աշխատակիցներին է դիմել ձնամաքրման համար նախատեսված տեխնիկայի վարորդը: Նա հաղորդել է, որ իրեն ինչ որ տղամարդ է սպառնում: Քաղաքացուն բերման ենթարկելիս նա կրկին ագրեսիա է դրսևորել, փորձել է դիմադրություն ցույց տալ ու դանակահարել աշխատակիցներից մեկին:
Հաղորդվում է, որ 1980թ.-ին Վրաստանում ծնված տղամարդը բերման է ենթարկվել և հանձնվել ոստիկանությանը:









































