Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գրեթե 1 միլիարդ դոլար է պահանջել Թեհրանի աճող միջուկային հավակնությունների ֆոնին Իրանին հնարավոր հարված հասցնելուն նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք բանակցություններ են վարում Թեհրանի հետ՝ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադարձի պայմանների շուրջ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատել է գործարքին վերադառնալու պետության պատրաստակամությունը:









































