Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին:

2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին:

Մարդ, որը իր կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում, որոշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կդառնա, քանի որ իրեն դուր չի գալիս ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Նշենք, որ նա եղել է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդականը:

«Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքրում է, թե ովքեր են Թովմասյանին խորհուրդ տվել մտնել ՀՀ քաղաքական դաշտ. Ռուսաստանի Դաշնության հայտնի շրջանակնե՞րը, թե՞ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող նրա որդին: Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ հենց Արտակ Թովմասյանից: Օրվա ընթացքում զանգահարեցինք, բայց նորընծա քաղաքական գործիչը չպատասխանեց, հետո մեզ հետ կապվեց նրա մամուլի հարցերով պատասխանատուն, խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր մի քանի հարցերին, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին պարզ դարձավ, որ նորելուկ կուսակցապետը որոշել է մամուլի ասուլիսով հանդես գալ:

Փաստորեն, եթե հարցերը չուղարկեինք, ոչ էլ մամուլի ասուլիս կհրավիրվեր: Ամեն դեպքում, ընդգծենք, որ Արտակ Թովմասյանը մեծ կապեր ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ:

2015 թվականի ապրիլին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան Համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգևատրել, իսկ 2016 թվականի սեպտեմբերին Արտակ Թովմասյանի 50-ամյակին ներկա է եղել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում