Լրատվամիջոցները հաղորդում են, որ Դեղին ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Թայե-յոնգը հրաժարական է տվել: Երկրի նախագահն ընդունել է նախարարի հրաժարականը: Հայտնվում է նաեւ, որ նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ մայիսի մեկին, երբ Դեղին ծովում պայթեցվել էր «Չխոնան» ռազմանավը, որը հյուսիսկորեական ռազմանավերի «ձեռքի գործն էր», բայց այն ժամանակ նրա հրաժարականը չի ընդունվել` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` ԱՄՆ-ի հետ ռազմական բանակցությունները: