Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Որտեղից է բխում ընդդիմության խնդիրը Հայաստանում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե Հայաստանն ունի մի լուրջ խնդիր և դրա անունն է ընդդիմություն, արժանացել է մեծ ուշադրության և քննադատության, հատկապես արմատական ընդդիմության շրջանակում: Պատկերը, երևույթը, որ շոշափվում է պատգամավորի հայտարարության համատեքստում, հարաբերական է: «Իմ քայլի» պատգամավորն իրավացի է, որ Հայաստանն այսօր ունի լուրջ խնդիր և դրա անունն է ընդդիմություն: Բայց այդ խնդիրը չունի այսպես ասած՝ քաղաքական հայացք կամ տեղեկատվական մոտիվ: Այդ խնդիրն ունի խորքային արտահայտում, այն իմաստով, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն իր գործունեությունը մշտապես կառուցել է ոչ թե քաղաքական կյանքն ու միտքը բովանդակային, գաղափարական իմաստով հարստացնելու, այլ առավելագույնս պարզունականացնելու, պրիմիտիվ մանիպուլյացիայի և պոպուլյացիայի ճանապարհով: Բայց Հայաստանն այդ խնդիրը ունի ոչ միայն այսօր, այլև երեկ, երբ խնդիր արձանագրող պատգամավորը դեռ պատգամավոր չէր, իսկ նրա քաղաքական ուժը դեռևս ընդդիմություն էր, և ավելին, երբ նրա քաղաքական ուժը դեռևս չկար էլ:

Հայաստանում ընդդիմության խնդիրը լուրջ է գործնականում 90-ականներից, և այդ խնդրի լրջությունը բխում է իշխանությունից, որովհետև Հայաստանում ընդդիմության խնդիրը սրվել է առավելապես այն բանի հետևանքով, որ կոտրվել է ընտրական մեխանիզմը, կոտրվել է քաղաքական մրցակցության սկզբունքը, կոտրվել է հանրային քվեով իշխանության ձևավորման սկզբունքը:

Ընտրակեղծարարությունը, որ 1995-96 ընտրական փուլից հիմնավորապես մտել է Հայաստանի ներքին կյանք և ամեն ընտրական փուլում ամրագրվել յուրովի, կատարելագործվելով իբրև մեխանիզմ և ստվերային ինստիտուտ, ուղղակի խեղել է մնացյալ քաղաքական ինստիտուտները, որոնք պետք է լինեին այսպես ասած՝ ոչ ստվերային: Հայաստանում ընտրակեղծարարությունը նենգափոխել է քաղաքական կյանք, ընդդիմություն, իշխանություն ասվածը: Ահա թե ինչու են Հայաստանին պետք քաղաքական ռեֆորմներ: Ինչ է նշանակում քաղաքական ռեֆորմ՝ դա նշանակում է օրենսդրական վերափոխումներ և նորարարություններ, ինչպես նաև գաղափարական և հայեցակարգային: Այսինքն՝ քաղաքական ռեֆորմացիան չի ենթադրում միայն օրենքների ընդունում՝ ինչպես ընտրական, այնպես էլ կուսակցությունների մասին, քաղաքականության ու բիզնեսի տարանջատում ենթադրող, կոռուպցիայի դեմ պայքար ենթադրող այլ իրողությունների մասին: Քաղաքական ռեֆորմացիան ենթադրում է նաև քաղաքականության որակների, ոճի, բովանդակության, հանրության հետ մեթոդական աշխատանքի, կառավարման ներառականությունը խոսքից գորշի տեղափոխելու միտված խորքային քայլեր: Հայաստանում այդ քայլերը չի արել նախորդ իշխանությունը, Հայաստանում այդ քայլերով աչքի չի ընկել նաև նոր՝ հետհեղափոխական իշխանությունը: Հայաստանում այդ օրակարգով աչքի չի ընկել որևէ քաղաքական դերակատար և թիմ, գործնականում այդ հարցում՝ առանց բացառության, որևէ քաղաքական թիմ, որ եղել է հայկական, այսպես ասած, արդիական քաղաքական դաշտում, աչքի չի ընկել ռեֆորմացիոն հատկանիշով, աչքի չի ընկել ռեֆորմացիոն մտածողությամբ:

Ընդ որում, հեղափոխականն ու ռեֆորմատորականը ոչ միշտ են հոմանիշներ, դրանք ոչ միշտ են նույնականացվում, և ավելին՝ դրանց տարբերությունները սկզբունքորեն ավելին են, քան նմանությունները: Այդպիսով, Հայաստանում ընդդիմության խնդրի լուծումը՝ որպես քաղաքական արդիականացման կենսունակ ինստիտուտ, էապես պայմանավորված է քաղաքական ռեֆորմացիայի արդյունավետությամբ, որով աչքի չի ընկել թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական իշխանությունը: Այլ կերպ ասած, Հայաստանում, այո, կա ընդդիմության խնդիր, բայց այդ խնդիրը բխել և շարունակում է մեծ հաշվով բխել իշխանությունից, որովհետև ինչպես հեղափոխությունից առաջ, այդպես էլ դրանից հետո Հայաստանում չի ձևավորվել քաղաքական իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում