ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ հատկապես հպարտ է նրանով, որ ոչ մի պատերազմ չի սկսել:
«Ամենամեծ վտանգը, որին մենք բախվում ենք, ինքնավստահության կորուստն է, մեր ազգային մեծության հանդեպ վստահության կորուստը», – հավելել է նա:
Թրամփն ասաց, որ իր նախագահությունը հաջող է եղել:
Ընտրված պետության ղեկավար Ջո Բայդենի երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին, տեղական ժամանակով կեսօրին, (չորեքշաբթի ՝ Երևանի ժամանակով 21.00): Վաշինգտոն պետք է ժամանեն ազգային գվարդիայի շուրջ 25 հազար զինվորականներ: Հայտնի է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի միջոցառմանը: