Այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի կարող մասնակցել որպես մեղադրող։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազ և սույն գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ խոսքը գնում է 2020թ նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահ համակարգի ղեկավարների և ՀՀ գլխավոր դատախազի հանդիպման մասին, երբ Փաշինյանը կանչել էր վերջիններիս կառավարության շենք՝ խորհրդակցության։
Ալումյանի խոսքով՝ Արթուր Դավթյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է գլխավոր դատախազին հրավիրել իր մոտ ու քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի քննության ընթացքը։








































