Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Այս կառավարության ամենամեծ խնդիրը հետևողականության պակասն է․ արդյունքի համար պետք է գնալ մինչև վերջ

Եթե կան ներդրումներ, ապա կան նաև երկրներ, որոնք ներդրումներ շատ ունեն, և ոչ միայն ներդրումներ են ներգրավում, այլ նաև ներդրումների դոնորներ են: Ներդրումներ ներգրավելու համար պետք է ենթակառուցվածքները ճիշտ աշխատեն և համապատասխան գործիքակազմեր են անհրաժեշտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆինանսական շուկաների ասցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում որոշ ենթակառուցվածքներ դեռևս զարգացման բավարար մակարդակի չեն. «Խոսքը վերաբերում է բաց բաժնետիրական ընկերությունների, ներդրումային ֆոնդերի քանակի ավելացման մասին և մեծ ենթակառուցվածքային ծրագրերի մասին, որոնք բաժնետիրական սկզբունքով կֆինանսավորվեն: Ներդրումներ հավանաբար կատարվում են, որոնք փոքր մասնավոր բիզնեսներում են տեղի ունենում, բայց եթե խոսքը վերաբերում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին, անհրաժեշտ է, որ դրան սպասարկող այլ ենթակառուցվածքներ էլ գործարկվեն, խոսքը նաև կապիտալի շուկայի գործիքակազմի մասին է, ցավոք, դեռևս բավարար մասշտաբով և ինտենսիվությամբ չի օգտագործվում սա, բայց մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, այդ թվում նաև կառավարության, որպեսզի այս մեխանիզմները սկսեն ավելի ակտիվ լինել: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առավել ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Ամենամեծ խնդիրը ֆինանսական միջոցների մատչելիության խնդիրն է, որը պետք է Հայաստանում առաջնայիններից մեկը լուծվի»:

«Ներդրումային պրոցեսները Հայաստանում դանդաղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Եթե համավարակը և պատերազմը չլինեին, 2020թ. ավելի ակտիվորեն ներդրումներ կներգրավվեին: 2021թ. ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել ակտիվությունը: Կառավարությունն իր ջանքերը պետք է միավորի Կենտրոնական բանկի հետ: Այստեղ, կարծում եմ, չօգտագործված պոտենցիալ ունենք»,- նշեց Զաքարյանը:

Նրա կարծիքով՝ կարևոր է ներդրողների պաշտպանության ինստիտուտի ամրապնդումը:

«Այս կառավարության ամենամեծ խնդիրը հետևողականության պակասն է,- ընդգծեց Զաքարյանը: Նրա խոսքով՝ արդյունքի համար պետք է գնալ մինչև վերջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում