Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Այս նախագծով դուք ոչ թե կնվազեցնեք կոռուպցիան, այլ կծաղկի կոռուպցիան հենց դատական համակարգում, քանի որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ ես տեսնում եմ խտրականություն դատական համակարգում»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա համեմատեց դատավորների դրույքաչափերը և ասաց. «Հակակոռւպցիոն դատարանների դատավորների դրույքաչափերն ավելի բարձր են»:
Պատգամավորը պատկերավոր համեմատություն կատարեց. «Պարոն Բադասյան, ծաղկամանի ջուրը չփոխած` դուք դրա մեջ մի նոր ծաղիկ եք դնում, որն արագ թոշնելու է: Այսպիսին է դատական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրը, դուք կատարում եք դեկորատիվ բարեփոխումներ»:
Մանրամասն՝ տեսանյութում: