Հունվարի 6-ին առնվազն 300 մարդ է ներխուժել ԱՄՆ Կոնգրեսի շենք, հաղորդում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով, լրագրողները վերլուծել են Կապիտոլիումի գրոհը՝ ուսումնասիրելով հարյուրավոր տեսանյութեր, լուսանկարներ և հրապարակումներ, որպեսզի վերականգնեն հունվարի 6-ին տեղի ունեցածի հաջորդականությունը: Լրագրողներն օգտվել են դեմքի ճանաչման ալգորիթմից, որը թույլ է տալիս հաշվել մարդկանց՝ առանց ինքնությունը հաստատելու, գրում է պարբերականը:
Կապիտոլիումի ներսում նկարահանված կադրերում երևում է, որ այն պահին, երբ իրավապահները փորձում են տարհանել օրենսդիրներին, շենքում առնվազն 300 մարդ կա: