Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անկարգություններից երեք օր առաջ՝ նախազգուշացնելով Կոնգրեսի շենքի վրա հնարավոր հարձակման մասին: Այդ մասին տեղեկացնում է The Washigton Post թերթը:
«Գործող նախագահի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ը համարում են նախագահական ընտրությունների արդյունքը փոխելու վերջին հնարավորությունը», – ասվում է փաստաթղթում:
Տեքստում նշվում է նաև, որ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները կարող են հարձակվել ոչ թե պատասխան ցույցերի մասնակիցների վրա, ինչպես նախկինում, այլ հենց Կոնգրեսի շենքի վրա:









































