Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Անհամբեր սպասում եմ, որ Արա Աբրահմայանը հոդվածում գրի, թե ուր է խոստացված անվտանգությունը․․․․

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Արա Աբրահամյանն այնքան էլ կաշկանդված չէ քաղաքական հոդվածներ գրելու, քաղաքական հարցեր բարձրացնելու հարցում։ Իսկ նախկինում մտածում ու ըմբռնումով էինք մոտենում, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից պատժվելու վախով պայմանավորված նրանցից ոչ մեկ քաղաքական հայտարարություններ չէր անում, հոդված չէր գրում, չէր համարձակվում ցույցեր կազմակերպել, անգամ՝ ծիրանի իրացման հարցով․․․

Եթե ռուսաստանահայության վերնախավն իրականում այդքան ազատ է, ապա անչափ ուրախ ենք, ու ինչո՞ւ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո աշխարհի բոլորն երկրներում ցույցեր կազմակերպվեցին, պահանջներ դրվեց դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը, իսկ Ռուսաստանում՝ ոչ․․․ Միգուցե՞ նման մի հոդված գրվեր այդ ժամանակ։ Նույնը՝ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ՝ ինչո՞ւ աշխարհի բազում երկրներում հայությունը ինքնակազմակերպվեց, իրենց երկրի իշխանություններից պահանջեցին հայամետ դիրքորոշումներ որդեգրել, իսկ Ռուսաստանում՝ ոչ։ Եվրոպական երկրների խորհրդարաններում, Ֆրանսիայի, Իտալիայի գյուղաքաղաքներից մինչև խոչրհրդարան բանաձևեր ընդունվեցին, դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան, ճանաչեցին Արցախի անկախությունը։ Չլինի՞ Ռուսաստանի պետդումայում էլ են ընդունել տվել չենք իմացել․․․․

Եվ ընդհանրապաես, եթե մի բան կա, որին սպասում եմ, դա Արա Աբրահամյանի հեղինակած հոդվածն է “Հայաստանի անվտանգությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո թեմայով”։ Ով՝ ով, բայց մենք հիշում ենք, թե որքան ակտիվ էր պարոն Աբրահամյանը 2012-2013թթ․, ինչպիսի մաքոքային դիվանագիտություն իրականացրեց նա Երևան՝ Սերժ Սարգսյանին, նրա թիմին համոզելու համար, որ Հայաստանի անվտանգությունը ավելի լիարժեք կապահովվի, եթե Հայաստանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Նրա խաթեր համար անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինեցին Հովիկ Աբրահամյանով, անձամբ Սերժ Սարգսյանին ուղեկցեց ասիական հեռու արևելք երիտասարդանալու, իսկ երիտասարդացած Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ԵԱՏՄ-ին անվտանգության նկատառումներով․․․․ Անհամբեր սպասում եմ, որ Արա Աբրահմայանը հոդվածում գրի, թե ուր է խոստացված անվտանգությունը․․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում