Friday, 19 06 2026
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

Հեղաշրջման վտանգ կա, բայց դրա համար ընդդիմադիր խմբերը չունեն բավարար քանակով մարդիկ փողոցում

«Այս իշխանություններն այլևս տապալվել են և ի վիճակի չեն իրականացնելու բարեփոխումներ։ Հուսամ՝ հաջորդ եկող իշխանությունները կհասկանան դատաիրավական համակարգի բարեփոխումների կարևորությունը և հստակ գործողություններ կիրականացնեն այդ ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը նկատեց, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է, որպեսզի նոր իշխանությունը չլինի մինչև 2018 թվականը եղած իշխանությունների, ինչպես նաև հեղափոխությամբ իշխանության եկած պոպուլիստների պես։ «Հուսամ՝ նոր իշխանության եկողները կգիտակցեն իրենց պաշտոնների կարևորությունը և պատասխանատվությունը և չեն փնտրի մեղավորներ իրենց սխալների և չարածների համար։ Հուսամ, որ ժողովուրդն էլ բավարար գիտակցություն կդրսևորի և կձևավորի իշխանությունը, որը հերթական անգամ իր հույսները չի տապալի։ Մի քիչ ժողովուրդը, մենք դժվար ենք դասեր քաղում, բայց մեր վերջին կորուստը, մեր պարտությունը պետք է շատ լուրջ դաս լինի մեզ համար, և մենք պետք է հասկանանք, թե ինչ է դրված նժարի վրա։ Իսկ նժարին մեր պետականության խնդիրն է, և մենք պետք է պատասխանատվություն կրենք այդ ամենի համար։ Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ժողովուրդն ի վիճակի կլինի գնահատել անցած դժվարությունները, անցած ճանապարհը և հստակ ընտրություն կատարել։ Իսկ ժողովրդին պետք է տրվի այդ ընտրության հնարավորությունը։ Ժողովուրդը չի կարող ոչնչից ընտրություն կատարել։ Ժողովրդին պետք է առաջարկություններ արվեն»,- ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ այդ առաջարկությունները պետք է կուսակցություններից դուրս լինեն, քանի որ ներկա կուսակցություններից և ոչ մեկը ի վիճակի չէ խնդիրներին լուծումներ առաջարկել ու տալ։ «Հիմա իշխանության եկողները պետք է լինեն վերկուսակցական, պետք է լինեն գաղափարի և նպատակի ուժեր, լինեն ողջամիտ ու առողջ ուժեր։ Մնացած բոլորը ձևական բնույթ են կրում»,-ասաց իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցի խոսքերով՝ մեկ բան, սակայն, հստակ է, եթե Հայաստանում իշխանություն է փոխվելու, ապա դա պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով։ «Նոր իշխանությունը միայն ու բացառապես ընտրության արդյունքում պետք է ձևավորվի։ Ցանկացած մեկը, ով կիրականացնի հեղաշրջում, կստանա համարժեք պատասխան ու արձագանք։ Ես կլինեմ այն մարդկանցից մեկը, ով առաջինը դուրս կգա հեղաշրջման ցանկացած փորձի դեմ։ Կմոռանամ այն ամենը, ինչով զբաղվել եմ այսքան երկար տարիներ ու ստիպված կլինեմ դուրս գալ փողոց և քաղաքականության մաս կազմեմ ու թույլ չտամ հեղաշրջում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ներկայումս փողոցում հայտնված ընդդիմադիր խմբերի մոտ տեսնում է հեղաշրջման ցանկություն։ «Նրանցից շատերը տարբեր ժամանակներում փորձել են հեղաշրջումներ իրականացնել, իշխանությունների ներսում գտել են համախոհներ և փորձել են հեղաշրջումներ իրականացնել և հիմա էլ փորձում են։ Բայց հեղաշրջման համար իրենց հարկավոր են բավարար քանակով մարդիկ փողոցում։ Եվ ես շատ եմ ողջունում մարդկանց բարձր գիտակցությունը, որ չեն գնում սադրանքների, դուրս չեն գալիս փողոց և չեն սատարում երկիրը այս օրվան հասցնողներին»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում