Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Մեր բանակն արժանապատվորեն կռվել է 44 օր, վարչապետը չպետք է տրվի հրապարակը զբաղեցնող ուժերի սադրանքներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, մամուլում տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա, և այնտեղ հնարավոր է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։

Ինչ-որ կետից պետք է սկսվի հարաբերությունների հաստատումը։ Պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները ճշգրտել, կան բաներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Իսկ Ադրբեջանի հետ հավանաբար կոնտակտներ պետք են։

– Բաքվի հռետորաբանության ֆոնին ի՞նչ կոնտակտներ են հնարավոր։

– Բնական է, որ նրանք պետք է ճնշողի, հաղթողի դիրքերից հանդես գան։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը 1994 թվականից հետո։ Օրակարգից տեղյակ չեմ, բայց որ պետք է սկսվի՝  կասկած չկա։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատում ևս պետք է ադրբեջանա-ռուս-թուրքական մերձեցման պարագայում։ Եվ այս ֆոնին վարչապետը պետք է մեկ բան իմանա՝ ինքը ամբողջական լեգիտիմությամբ, առանց ընկճվածության, Հայաստանի շահերի պաշտպանության համար պետք է գնա Մոսկվա՝ թքած ունենալով Հայաստանում առկա կեղտոտ խոսակցությունների վրա։ Հիմնականում նմանատիպ խոսակցություններ են, թե ՀՀ վարչապետը չի կարող բանակցել։ Հայաստանի բանակը 44 օր կռվել է կոալիցիոն ուժերի դեմ, և որոշակի արդյունքով պատերազմ է եղել։ ՀՀ վարչապետը պետք է իմանա, որ Հայաստանում ու Սփյուռքում իրեն սատարում են։ Գողապետության քարոզչամեքենայի վրա պետք է թքած ունենալ։ Նրանք անում են ամեն ինչ Ադրբեջանին օգնելու համար, իսկ վարչապետը չպետք է այդ սադրանքներին տրվի։

– Ընդդիմությունը, Ձեր  կարծիքով, եղած համաձայնագրին այլընտրանք առաջարկո՞ւմ է։

Իրենք ոչինչ չեն առաջարկում։ Առաջարկում են այլընտրանք՝ վերադառնալ գողապետության շրջանին։ Մարդիկ ասել են, որ ընդունում են հրադադարի բոլոր պայմանները և փորձ ունեն։ 26 տարի կուտակել են ահռելի փորձ հայրենիքը Ադրբեջանին վերադարձնելու համար։ Իրենց պատրաստած բանակն էլ տեսանք՝ Մովսես Հակոբյան-Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Իրենց փորձը մեզ պետք չէ։ 44 օր մենք կռվել ենք այդ կոալիցիայի դեմ։

– Մեծ հաշվով կարող ենք ասել, որ այդ ուժերը զբաղեցնում են հրապարակը, որպեսզի եղած համաձայնագրին այլընտրանք չթողնեն։

-Իրենք մինչև Նոր տարի բացարձակ ձախողվել են իշխանափոխության իրենց փորձերով։ Երկրորդը՝ փորձեցին հուզումներ առաջացնել, բայց ստացվեց հակառակը։ Նոր տարուց հետո էլ սկսել են պետական ինստիտուտների ու պաշտոնյաների վարկաբեկման գործընթաց։ Բայց դա էլ ոչինչ չի տալու։ Գողական բարքերի վերադարձ չի լինելու։ Ինչքան էլ եկեղեցին, կաթողիկոսը իրենց հովանավորեն՝ ոչնչի չեն հասնելու։ Վարում են ինտրիգային քաղաքականություն, ինչով Հայաստանն աչքի է ընկել 30 տարիների ընթացքում։ Դա Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել, օգնել է  միայն Ալիևին։

– Այսինքն՝ այս ուժերն էլ այսօր օգնում են Ալիևի՞ն։

– Իհարկե օգնում են։ Բա հո ՀՀ իշխանություններին լավություն չե՞ն անում։ Բայց քանի որ ժողովուրդն իր սկզբունքների ու ընտրության մեջ անդրդվելի  է, ՀՀ վարչապետը պետք է նրանց կարծիքը հաշվի չառնի ու առանց ընկճվածության ներկայանա այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով բացառապես Հայաստանի Հանրապետության  շահերն ու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նման տեսակետ են պնդել նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները։ Վարչապետը պետք է գնա արժանապատվորեն, քանի որ մեր բանակն էլ է կռվել արժանապատվորեն։ Ոչնչից վախենալ պետք չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում