Հանրապետության տարածքում հունվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հունվարի 8-12-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ և թույլ ձյուն։
Մայրաքաղաքում հունվարի 8–ի գիշերը կգրանցվի 8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -6…-8 աստիճան։









































