Thursday, 25 06 2026
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Ամենախելացի Մխիթարյանը. Հայ ֆուտբոլիստի նոր տպավորիչ ցուցանիշը…

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կրոտոնեին»: Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ «Ռոմային» առաջ մղեց Մայորալը: Հաջորդիվ հավասար պայքար էր ծավալվել դաշտում՝ թիմերը փոխանակվում էին գրոհներով: Բայց «Ռոմայի» թիմի ֆուտբոլիստները կարողացան օգտագործել հակագրոհը, և 28-րդ րոպեին նույն Մայորալը դարձավ դուբլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Հանդիպման 34-րդ րոպեին «Կրոտոնեի» ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մխիթարյանը: Երկրորդ կեսում «Կրոտոնեին» հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել 71-րդ րոպեին:

Ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի հունվարի 10-ին` մրցելով «Ինտերի» հետ:

Ինչևէ, երեկվա հանդիպումից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կրկին բարձր է գնահատել Մխիթարյանի դերը իր թիմում՝ հնչեցնելով նաև գովեստի խոսքեր։ «Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից է, որոնց հետ ես աշխատել եմ։ Քչերն են նրա նման գտնում ազատ գոտիներ։ Լուրջ հանդիպում էր, մենք հարգում էինք մրցակցի ուժը։ Մեր թիմը գերազանց գործեց առաջին խաղակեսում և վերահսկեց խաղը երկրորդում։ Մենք կարող էինք ավելի լավ պաշտպանությունից անցնել հարձակման, բայց ընդհանուր առմամբ լավ խաղացինք։ Ամենակարևորն այն է, որ վաստակեցինք 3 միավոր։ Հաջորդ խաղում մեզ սպասվում է բարդ պայքար «Ինտերի» դեմ, որը հրաշալի թիմ է։ Բայց մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթանակի նպատակով»,- նշել է Ֆոնսեկան։

Մխիթարյանը Իտալիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 7 գոլային փոխանցում և այդ ցուցանիշով Ա Սերիայի այս մրցաշրջանի առաջատարն է։ Նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է 8 գոլ և թիմի լավագույն ռմբարկուն է ընթացիկ առաջնությունում։ Ա սերիայի ռմբարկուների հաշվարկում էլ Մխիթարյանը ընդամենը 2 գոլով է զիջում երրորդ հորիզոնականը կիսող Զլատան Իբրահիմովիչին և Չիրո Իմոբիլեին։ Հայ ֆուտբոլիստի գրանցած արդյունքներն իսկապես տպավորիչ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է: Մասնավորապես, «Ռոման» ներկայացրել էր անցնող տարվա ռմբարկուների ցուցակը, որը գլխավորում է Էդին Ջեկոն: Նա 36 խաղում խփել էր 16 գնդակ: Ընդհանուր մրցաշարերում Մխիթարյանը 36 խաղում խփել էր 14 գնդակ: Եռյակը եզրափակում է Ժորդան Վերետուն, ով 38 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:

Այս տարվա սկզբին Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր նաև «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մասնավորապես, «Ռոմայի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում հենց Մխիթարյանն էր ամենաշատ ձայները ստացել: 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր՝ Հայաստանի 2020թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանը, ով արժանացավ այս կոչմանը 10-րդ անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում