Վաշինգտոնի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Դասթին Սթերնբեքը հաղորդել է, որ Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ հրազենային վիրավորում ստացած կինը մահացել է շրջանի հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել էր: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդել է, որ 24-ամյա մի երիտասարդ Վաշինգտոնում անկարգությունների ժամանակ ընկել է Կապիտոլիումի արևմտյան կողմում տեղադրված շինարարական աստիճանից: Ըստ CNN- ի՝ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, պահանջելով վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները, ներխուժել էին Կապիտոլիում:








































