Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի կոչում: Այս մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում:
Փաստաթղթում ասվում է, որ Բիձինա Իվանիշվիլին Միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր է և Վրաստանի նախկին վարչապետ:
Հրամանի բացատրական գրության մեջ նշվում է, որ այս տարի մրցանակը շնորհվել է այն մարդկանց, ովքեր զգալի ներդրում են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ գրում է Վրաստանի առաջին ալիքը:









































