ԱՄՆ դաշնային հաստատությունների վրա լայնամասշտաբ կիբերհարձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանից: Այս մասին ասվում է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի, ՀԴԲ-ի և ԱՄՆ-ի ենթակառուցվածքների ու կիբերանվտանգության գործակալության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հետաքննության այս փուլում «որոշվել է, որ հարձակումը, հավանաբար, ռուսական ծագմամբ է և պատասխանատու է վերջերս հայտնաբերված շարունակական կիբերհարձակումների մեծ մասի կամ բոլորի համար՝ ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական ցանցերի վրա»: Միևնույն ժամանակ, տուժել են «մոտ տասը պետական կառույցներ»:
Վաշինգտոնը կարծում է, որ այս հարձակման նպատակը որոշ հետախուզական տվյալներ ստանալու փորձն է եղել:









































