Ուգանդայում տեղացի և ֆրանսիացի գիտնականներից կազմված խումբը հայտնաբերել է 20 միլիոն տարի առաջ ապրած մարդանման կապիկի քարացած գանգը:
Սա առաջին անգամ է, որ այս ժամանակաշրջանի կենդանու ամբողջական գանգ է հայտնաբերվել:
Գիտնականները պարզել են, որ կապիկը մահացել է մոտավորապես 10 տարեկան հասակում և շիմպանզեի գլխի չափ գլուխ է ունեցել: Այս տեսակը գիտնականները անվանել են Ugandapithecus major:







































