Նիգերիայում ավտոբուսի վրա ավազակային հարձակման արդյունքում 14 ուղևոր է զոհվել:
Ոստիկանության խոսնակ Աջայի Օկասանմին հայտնել է, որ հանցագործները կանգնեցրել են գիշերային միջքաղաքային ավտոբուսը
և ստիպել ուղևորներին դուրս գալ և պարկել Աբուջա տանող մայրուղու վրա: Մեկ այլ ավտոբուս ճզմել է պարկած ուղևորներին և ճողոպրել:
Ոստիկանությունն ընդամենը 14 մարմին է գտել և տասնյակ մարդիկ անհետացել են:








































