Ակնառու է, որ 17 ուժերի ներկայիս խնդիրը հնարավորինս արագ վարչապետի հրաժարականի հասնելը չէ: Ռացիոնալ խնդիրը, որ նկատելի է ձևաչափի վարքագծում, հնարավորինս արագ վարչապետի և կառավարող ուժի վարկանիշի գահավիժման հասնելն է: Պատերազմը և պարտությունը անկասկած բերել են այդ վարկանիշի անկման, սակայն, այդ իմաստով, Հայաստանում հանրային տրամադրությունների բավականին բարդ կառուցվածք է: Իշխանությունը կորցրել է վստահություն ու վարկանիշ, այստեղ իրողությունն անառարկելի է: Մյուս կողմից, սակայն, չկա ընդդիմադիր ուժ, որն ունի նվազագույն անհրաժեշտ վստահություն ներքաղաքական իրադարձությունների ղեկն իր ձեռքը վերցնելու համար: Խոսքն անգամ մեծամասնություն վերցնելու մասին չէ, այլ ներքաղաքական իրադարձությունների շարժիչ դառնալու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:









































