ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել առաջարկով ՝ 2015 թվականից գործող՝ Թուրքիայից լոլիկի ներմուծման չափաքանակը ավելացնելու վերաբերյալ: Ինչպես հետևում է նախարարության հրամանի նախագծից, թուրքական լոլիկի ներմուծման ծավալը պետք է 200 հազար տոննայից հասցնել 250 հազար տոննայի:
Համաձայն բացատրագրի՝ թուրքական լոլիկի ընդհանուր ներմուծումը մինչ դեկտեմբերի 13-ը կազմել է 190 734,4 տոննա:
Փաստաթղթում նշված է, որ քվոտայի չափը փոխելու առաջարկները կազմվել են մատակարարումների ընդհատումից խուսափելու համար: