Մի հատ խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով, այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում։ Այս մասին բազմամարդ հանրահավաքի ընթացքում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։









































