Monday, 22 06 2026
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ

Սա օտարի շահերը սպասարկելու ամենակոպիտ ու վտանգավոր միտումն էր. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Դուք ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման անհրաժեշտության հարցն էիք բարձրացրել։ Այս կոնտեքստում ինչպե՞ս եք դիտարկում ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներին չհանդիպելու Արցախի նախագահի որոշումը՝ Մինսկի խմբի ոչ լիարժեք կազմի պատճառաբանությամբ։

– Հակապետական մոտեցում է, որն ավելի շատ օտարի շահերը սպասարկելու նպատակ ունի, քան յուրային շահերին հետամուտ լինելու միտում։ Մարդն ուղիղ ձևով ցույց է տալիս, որ  շարունակում է պատերազմի սկզբի շրջանի գիծը, երբ հայտարարեցին, որ միայն ռուսական խաղաղապահներն են իրենց համար ընդունելի։ Մինչ օրս այդ նույն գիծը շարունակում են։ Սա էլ դրա ամենակոպիտ ու վտանգավոր դրսևորումն էր։ Մենք ինքներս մեզ դուրս ենք մղում միջազգայնացման բոլոր հնարավորություններից ու մեզ դնում նեղ ռուս-թուրքական պայմանավորվածությունների դաշտ։ Շատ վտանգավոր իրավիճակ է առաջանում։

Բայց միևնույն ժամանակ նկատի ունենանք, որ միայն Արայիկ Հարությունյաններով չէ իրականությունը լցված։ Վատ է, որ այսօր նա ներկայացնում է Արցախը, բայց դա չէ հայությունը։

– Պարզապես նման որոշմամբ մենք այլևս Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից ոչինչ պահանջել չենք կարող։

– Կա հայ ժողովուրդը՝ որպես գերիշխան սուբյեկտ։ Եվ կա նաև հայկական պետականությունը։ Իսկ պետական ծառաները, այո՛, վնասում ու խանգարում են, որովհետև ֆորմալ առումով ժողովրդի անունից են հանդես գալիս։ Բայց դրանք ժամանակավոր երևույթներ են։

– Դուք հնարավո՞ր եք համարում այս փուլում և նման մթնոլորտում Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը։

– Այնուամենայնիվ, հարցը պետք է միջազգային ասպարեզում մնա։ Այս պահին գործնական ձևաչափը Մինսկի խմբի ձևաչափն է։ Ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը հարցի լուծումը Մինսկի խմբի ձևաչափով շարունակելն է։ Բայց եթե այդպես չլինի, ապա պետք է հիմնական դերակատարների հետ երկկողմ աշխատանք տարվի։ Առաջին հերթին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ պետք է աշխատել, որպեսզի կարողանանք ավելի մեծ թվով դերակատարներ ներգրավել։ Ինչքան բազմապիսի դառնա գործընթացն ու գործընթացով շահագրգռվածների շրջանակը, այնքան անվտանգ և հայանպաստ լուծումների մեծ սպեկտոր է  ապահովվելու մեզ համար։ Սա աքսիոմատիկ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում